HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում». Ազատության հրապարակում կայացավ ԲՀԿ-ի հանրահավաքը

Հունիսի 17-ին Երևանի Թումանյան փողոցից մեկնարկեց Գագիկ Ծառուկյանի և նրա համակիրների երթը դեպի Ազատության հրապարակ։

Բեմահարթակում ելույթ ունեցան ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածուներ Իվետա Տոնոյանն ու Միքայել Մելքումյանը։

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր ելույթը սկսեց Հայաստանի Հանրապետության անվտանգության մասին խոսքով։ Նա նշեց, որ օրեցօր երկրի անվտանգությունն ապահովելն ավելի բարդ է դառնում։

«Դուք բոլորդ տեսաք, որ Ալիևն ու Էրդողանը եկան մեր հող՝ Շուշի, և այնտեղ իրար հետ փաստաթուղթ ստորագրեցին։ Ես 6 ամիս է՝ ասում եմ, որ պետք է Ռուսաստանի հետ նոր թուղթ ստորագրենք, նրանք իրար հետ թուղթ ստորագրեցին, որ Թուրքիան աջակցելու է Ադրբեջանին, Ադրբեջանի կողքն է լինելու ցանկացած պատերազմի դեպքում, դրա համար ես ասել եմ՝ մեր փրկությունը մեր դարավոր բարեկամ Ռուսաստանն է»,- նշեց Ծառուկյանը։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդի քննարկումների ժամանակ միայն ԲՀԿ կուսակցության պատգամավորն է Ռուսաստանի օգտին քվեարկում։ Ըստ Գագիկ Ծառուկյանի՝ հայ-ռուսական հարաբերությունների բարելավումը Հայաստանին մեծ օգուտներ կտա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter