
«Հունիսին ասել եմ՝ Արցախը կորցնում ենք, ձերբակալել են ասելու համար, 4 ամիս հետո պատերազմը սկսեց, Արցախը կորցրեցինք». Գագիկ Ծառուկյան
«Սևերի ու սպիտակների բաժանելով, մեկս մյուսի դեմ լարվելով՝ այսօր մենք վտանգի առաջ ենք կանգնում։ 2020 թվականի հունիսի 5-ին ես ասել եմ, որ վտանգի առաջ ենք, Արցախը կորցնելու ենք, գնում էին բանակցությունների, ասում էի՝ ի՞նչ եք բանակցել, ասում էին՝ սուրճ ենք խմել, պետք է հարցադրում արվեր, բանակցությունում դրված է Արցախի միջազգային ճանաչումը, այդպիսի բան չէին ասում, հունիսին ասել եմ, ձերբակալել են իմ ասելու համար, 4 ամիս հետո պատերազմը սկսվեց, Արցախը կորցրեցինք»,- այսօր՝ հունիսի 17-ին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում ասաց ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Նրա խոսքով՝ նույն վտանգը նաև սպառնում է Սյունիքին ու Գեղարքունիքին։
Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝ Հայաստանի բնակչության ուղիղ կեսն այս պահին միայն գրանցումով է Հայաստանում, բայց բնակվում են դրսում, քանի որ այնտեղ պայմաններն ավելի լավ են։
Մեկնաբանել