HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծեծկռտուք՝ ոստիկանների մասնակցությամբ (տեսանյութ)

Այսօր՝ հունիսի 18-ին, Հայաստանի «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը կից՝ ոստիկանության Մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի առջև, 14:50-ի սահմանում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուք էր սկսվել։ 

Մի քանի ոստիկան ծեծում էր 2 հոգու, որոնք, ըստ ավտոկայանատեղիի աշխատակցի, ևս ոստիկաններ էին, սակայն այդ պահին քաղաքացիական հագուստով էին։

Մանրամասներ ճշտելու համար կապ հաստատեցինք «Դինամո» մարզական հասարակական կազմակերպության հետ, մեզ որևէ բան չհայտնեցին, ուղղորդեցին դիմել ոստիկանություն։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Զարզանդ Գաբրիելյանը մեզ հետ զրույցում ասաց, որ միջադեպի վերաբերյալ տեղեկություն չունեն, զանգահարենք ավելի ուշ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter