HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով»

Հունիսի 18-ին «Հայաստան» դաշինքը Երևանի Հանրապետության հրապարակում ամփոփեց նախընտրական քարոզարշավի արդյունքները։ Դաշինքի մի քանի անդամների ելույթներից հետո՝ ամենավերջում ելույթով հանդես եկավ դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նա սկզբում շնորհակալություն հայտնեց քարոզարշավի օրերին Հայաստանի տարբեր շրջաններում իրենց հյուրընկալած քաղաքացիներին։ Քոչարյանը շեշտեց, որ իրենք քարոզարշավը սկսել են, բայց այն ավարտում են հաղթարշավով։ Երկրորդ նախագահի խոսքով՝ սա պայքար չէ իշխանության համար, այլ պայքար է պետականությունը ժողովրդին վերադարձնելու համար։

«Հայաստան» դաշինքի առաջնորդը նշեց, որ երկիրը այսօր կանգնած է չորս մարտահրավերների առաջ․ դրանցից առաջինը՝ պաշտպանություն և սահմանների անվտանգություն, երկրորդը՝ Արցախի ապագա, երրորդը՝ տնտեսական վիճակ, գործազրկություն, աղքատություն և արտագաղթ, և չորրորդը՝ ներքաղաքական գերլարված մթնոլորտ, ատելություն։

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց՝ սա ընտրություն է արժանապատիվ խաղաղության և ծնկաչոք խայտառակության, տնտեսական վերելքի և տնտեսական ճգնաժամը խորացնելու, համերաշխության և թշնամանքի միջև։ Նա ասում է, որ «Հայաստան» դաշինքն է այն թիմը, որն ունի բավարար գիտելիքներ, կամք և վճռականություն երկրում ստեղծված բոլոր խնդիրներին լուծում տալու համար։

Ելույթի վերջում Քոչարյանը քաղաքացիներից խնդրեց հունիսի 20-ին իրենց քվեն վստահել «Հայաստան» դաշինքին, որպեսզի ստանձնեն երկրի կառավարման ղեկն ու պատասխանատվությունը ապագայի առաջ և առաջ մղեն երկիրը բոլոր ուղղություններով։

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտից հետո «Հայաստան» դաշինքի անդամներն ու աջակիցները երթ սկսեցին Երևանի կենտրոնական փողոցներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter