HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի ձերբակալման բողոքի հարցով որոշում կայացնելու

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքի քննությունն ավարտվել է,  դրա վերաբերյալ որոշումը կհրապարակվի 20:00-ին։ Այս մասին դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է երեկ՝ հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի,  Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։

Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ գործով քննիչն ու դատախազը դատական նիստին չեն ներկայացել, քննիչը դատարան դիմում  էուղարկել՝ խնդրելով նիստը հետաձգել, սակայն պաշտանական կողմը պնդել է, որ նիստը վերջիններիս բացակայությամբ շարունակվի։ Դատարանը գործի քննությունը շարունակել է քննիչի և դատախազի բացակության պայմաններում։

«Գործ ունենք բացառապես քաղաքական հետապնդման  հետ, այստեղ մենք որևէ  կերպ չենք կարող խոսել իրավաբանության հետ,  քանի որ ձերբակալման այն հիմքը, նպատակները, որոնք  նշված են, աղերս չունեն իրականության հետ։ Մի շատ կարևոր հանգամանք։ Որպես ձերբակալման հիմք վարույթն իրականացնող մարմինն ի սկզբանե նշել էր, որ հանցանք կատարելուց անմիջապես հետո Չարչյանը բռնվել է։

Նշենք, որ ընտրական օրենսգրքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը սահմանում է, որ Պատգամավորի թեկնածուի՝ մինչև պատգամավորի լիազորություններն ստանձնելն ընտրված պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնությամբ: Առանց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համաձայնության՝ նա չի կարող զրկվել ազատությունից, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո:

Ըստ Ալեքսանյանի՝ վարույթն իրականացնող մարմինը դիմել է խորամանկության՝  նշելով, թե Չարչյանը ձերբակալվել է՝ հանցանք կատարելուց անմիջապես հետո, քանի որ, տվյալ դեպքում, փաստորեն,  ըստ ՀՔԾ-ի Չարչյանի անձեռնմխելիությունը հաղթահարելու խնդիրն չէր առաջանա։

Ինչ վերաբերում է ձերբակալման նպատակներին՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ քննիչը երկու նպատակ է նշել՝ Չարչյանի փախուստը կանխելը, ինչպես նաև քննությանը  խոչընդոտելը։

Պաշտպանն ընդգծում է, որ քննիչի կողմից նշված երկրորդ նպատակն առհասարակ օրենսդրության մեջ գոյություն չունի, դա խափանման միջոցի օրենսդրական նպատակ է։

Անդրադառնալով Չարչյանին վերագրվող կասկածանքին՝ Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ իր պաշտպանյալը  չի ընդունում հրապարակված  ձայնագրության բովանդակությունը, ինչպես նաև շեշտեց, որ ձայանգրությունը հրապարակվել է անանուն աղբյուրի կողմից։ Ըստ պաշտպանի՝ անանուն աղբյուրի կողմից հրապարակված ձայնագությունը, փաստորեն, դիտարկվել է որպես հանցագործության մասին հաղորդում, հարուցվել է քրեական գործ և անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվել։

Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանն էլ  ասաց, որ Չարչյանն առողջական խնդիրներ ունի և, փաստորեն, դրա մասին լավ իմանալով, քննիչն ու դատախազը չէին ներկայացել դատարան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter