
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքը բավարարվեց
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալման իրավաչափության դեմ բողոքը բավարարվեց։ Այս մասին հայտնում է Չարչյանի պաշտպաններից Արամ Վարդևանյանը։ Նշենք, որ բողոքի գործով դատական նիստը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 19-ին, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է երեկ՝ հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի, Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը՝ որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։
Չարչյանի պաշտաններ Արամ Վարդևանյանն ու Էրիկ Ալեքսանյանը պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։
Մեկնաբանել