HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարտուղարը վերադարձել է. վիճաբանություն Երևանի 7/7 ընտրատեղամասում

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/7 ընտրատեղամասի քարտուղարը վերադարձավ, որից հետո վիճաբանություն սկսվեց հանձնաժողովի նախագահի, քարտուղարի և «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Քնարիկ Գապոյանի միջև: 

Գապոյանը պնդում էր, որ պետք է իր ձեռքով գրանցամատյանում արձանագրություն կազմի խախտման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ վստահված անձ Վարդուհի Խաչատրյանը թղթի վրա նշումներ էր արել «Իմ քայլի» քարտուղարի փոխարեն, քանի որ վերջինս ընտրատեղամասում չէր:

Պարզաբանելով իրավիճակը՝ քարտուղարն ասաց, որ իր խնդրանքով են թղթի վրա նշումներ կատարել, որպեսզի նա գա և իր ձեռագրով տվյալները լրացնի գրանցամատյանում:

Նշենք, որ վիճաբանության ընթացքում հանձնաժողովի նախագահ Սարգիս Քլոյանը, վերցնելով արդեն պատռած թուղթը, որի վրա նշումներ կային, ևս մեկ անգամ պատռեց այն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter