HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր խորհրդարանում կլինեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները Հայաստանի բոլոր 2008 ընտրատեղամասերում։ Ըստ այդմ՝ խորհրդարան են անցնում հետեւյալ քաղաքական ուժերը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (53.92%), «Հայաստան» դաշինք (21.04%) եւ որպես երրորդ ուժ՝ «Պատիվ ունեմ» դաշինքը (5.23%), թեեւ այն չի հաղթահարել դաշինքի համար սահմանված՝ 7 տոկոսի շեմը։

Անցողիկ շեմը չեն հաղթահարել լուծարված յոթերորդ խորհրդարանի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները, նրանք համապատասխանաբար ստացել են 3.96% եւ 1.22%։

Մյուս քաղաքական ուժերի ստացած քվեները բաշխվել են հետեւյալ կերպ՝

«Արդար Հայաստան» կուսակցություն-0.31%

«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն-0.36%

«Ազատություն» կուսակցություն-0.14%

«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն - 1․54%

«Միասնական Հայրենիք» կուսակցություն-0.08%

«Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն-0.06%

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն-0.95%

«Հանրապետություն» կուսակցություն-3.04%

«Հայոց Հայրենիք» կուսակցություն-1.03%

«Ազատ Հայրենիք» դաշինք-0.32%

Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն-0.39%

5165 ազգային, պահպանողական շարժում-1.22%

«Քաղաքացու որոշում» կուսակցություն-0.30%

Շիրինյան-Բաբաջանյան դաշինք-1.50%

«Ազգային օրակարգ» կուսակցություն -0.06%

«Վերելք» կուսակցություն- 0.10%

Ազատական կուսակցություն-1.17%

Հայաստանի Եվրոպական կուսակցություն-0.22%

Ազգային ժողովրդավարական բեւեռ-1.47%

Ինքնիշխան Հայաստան կուսակցություն - 0.28%

 

Ընտրություններին, ընդհանուր առմամբ, մասնակցել է 1 մլն 281 հազար 911 մարդ:

Մեկնաբանություններ (1)

Կիրակոս
«պատիվ ունեմը» դաշինք է, այսինքն չի հաղթահարել դաշինքների համար սահմանված 7%-ի շեմը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter