HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ընտրություններն անցել են մրցակցային պայմաններում. «Անկախ դիտորդ»-ի եզրակացությունը

«Անկախ դիտորդ» դիտորդական կազմակերպությունը, որը մոտ 700-հոգանոց անձնակազմով դիտորդական առաքելություն է իրականացրել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների քվեարկության օրը, հայտարարություն է տարածել ընտրությունների ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ:

Հիշենենք, որ առաքելության մեջ ընդգրկված էր յոթ կազմակերպություն՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Իրազեկ քաղաքացիների միավորում», «Գյումրու առաջընթաց» ՔՀԶԿ, «Կանանց իրավունքների տուն» ՀԿ, «Գյումրու ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ, «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ։

Դիտորդական առաքելության եզրահանգմամբ՝ ընտրություններն «անցել են մրցակցային պայմաններում: Չնայած թե՛ քվեարկությանը նախորդող օրերին, թե՛ քվեարկության օրը ընտրակաշառքների մասին ահազանգերին, որոնց մի մասի հիմքով հարուցվել են քրեական գործեր, ընտրողները մեծամասամբ ազատ էին իրենց ընտրական կամքն արտահայտելու առումով»։

Ըստ հայտարարության՝ չնայած նախընտրական քարոզչության ընթացքում ատելության խոսքի լայնածավալ կիրառմանը, ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների սկզբունքներին հակասող խոսույթի կիրառմանը, այնուամենայնիվ, քվեարկության ընթացքում դրանք անմիջական դրսևորումներ, որպես կանոն, չունեցան, բացառությամբ առանձին տեղամասերում ընդհարումների և առավոտյան ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ավտոմեքենայի նկատմամբ արձակված հրազենային կրակոցի փաստի։

«Ընտրությունների թե՛ նախընտրական ժամանակահատվածում, թե՛ քվեարկության օրն արձանագրված խախտումներն էական ազդեցություն չեն թողել ընտրությունների արդյունքների վրա»,- ասված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter