HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցուցարարների պահանջը անփոփոխ է՝ Ա. Հարությունյանի հրաժարականը

Ինչպես նախապես տեղեկացրել ենք այսօր նախատեսված էր Ա. Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաք:

«Ապառաժ» կայքը հայտնում է, որ հանրահավաքը մեկնարկել է ժամը 19:00-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում:

Այսօր, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջի գրառմամբ՝ ժողովրդին կոչ էր արել ժամը 18:00-ին հավաքվել Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում, որտեղ պատրաստվում է հանդես գալ ուղերձով:

Մինչ այդ տարբեր քաղաքացիներ ահազանգել են, որ իշխանությունները, վարչական ռեսուրսներ կիրառելով, պետական համակարգի աշխատողներին, գյուղական համայնքների բնակիչներին ուղղորդում են դեպի հրապարակ: Ըստ տեղեկությունների՝ նախարարները անձամբ են աշխատողներին պարտադրում մասնակցել հավաքին:

Հավաքի մեկնարկին և ամբողջ ընթացքում հավաքի տարբեր մասերից քաղաքացիները բացականչում էին՝ «Արայիկ դավաճա՛ն», «հեռացի՛ր», իսկ ոստիկանները փորձում էին չեզոքացնել այդ քաղաքացիներին:

Քաղաքացիների մեծ մասը մնացել էր հրապարակում՝ չհետևելով Ա. Հարությունյանի երթի կոչին:

Հավաքված քաղաքացիների պահանջը մեկն է՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Այժմ քաղաքացիները «դավաճա՛ն», «կապիտուլյա՛նտ», «հողատո՛ւ», «հեռացի՛ր» վանկարկումներով պահանջում են, որպեսզի Արայիկ Հարությունյանը ներկայանա և անձամբ պարզաբանի, թե հրաժարականի ողջամիտ ժամկետը ո՞րն է, որի մասին հայտարարել էր պատերազմից հետո:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter