HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

«Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, իմ թիմին մենակ չեմ թողնի»․ Արթուր Վանեցյան

«Հուսահատվելու կարիք չկա, մեր պայքարը շարունակվում է, մենք չենք շեղվում մեր ճանապարհից։ Մենք մեր հայտարարած սկզբունքներին մինչև վերջ մնալու ենք անշեղորեն հավատարիմ, ինչպես հանդես ենք եկել ընդդիմադիր դաշտում, շարունակելու ենք նույն կերպ հանդես գալ և մեր հայրենակիցներին, մեր ժողովրդին հասցնել այն բոլոր պրոբլեմները, որոնց մասին խոսում ենք վերջին 1,5 տարում»,- այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանը։

Խոսելով ընտրությունների արդյունքներից՝ Վանեցյանը նշեց, որ սպասելի արդյունքներ չեն եղել: Նախընտրական քարոզարշավի վերջին 2-3 օրերին, ըստ նրա, դաշինքի ակտիվիստների, նախընտրական շտաբերի աշխատակիցների նկատմամբ իրականացվել է տեռոր, որի նպատակն է եղել նվազեցնել ընդդիմության ձայները: Վանեցյանի խոսքով՝ բոլոր դեպքեր դաշինքի իրավաբաններն ուսումնասիրում են և, ըստ անհրաժեշտության, կդիմեն դատարան։

Վերցնելու՞ է պատգամավորի մանդատը հարցին ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը պատասխանեց․ «Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է խորհրդարան, վերցնելու է մանդատները, միանշանակ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան և շարունակելու ենք մեր պայքարը խորհրդարանում։ Ցավոք սրտի, մանդատներ չվերցնելը որևէ իրավական հետևանք չի առաջացնում խորհրդարանի գործունեության համար, եթե մենք չենք վերցնում մանդատները, խորհրդարանը շարունակում է գործել»,- նշեց դաշինքի ղեկավարը։

Վանեցյանի խոսքով՝ ընտրությունների արդյունքում չեն լուծվել երկրում եղած հարցերը, չի լուծվել Արցախյան հակամարտության հարցը, ՀՀ-ի տարածքում գտնվող ադրբեջանցի զինվորականների հարցը, տնտեսական հարցերը և այլն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter