HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիայի, Լիտվայի եւ Ռումինիայի ԱԳ նախարարները կայցելեն Հարավային Կովկաս

Հունիսի 25-ից 26-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջուզեպ Բորելի կողմից լիազորության շրջանակներում Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն կայցելեն Հայաստան, Ադրբեջան և Վրաստան։  Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ պտավիրակությունը:

«Բարձր ներկայացուցչի անունից իրականացվելիք այցի նպատակն է ընդգծել ԵՄ-ն համար այս երկրների հետ երկկողմ հարաբերությունների, հարավկովկասյան տարածաշրջանի և ԵՄ Արևելյան գործընկերության շրջանակի կարևորությունը։ Այցի միջոցով ԵՄ-ն ընդգծում է հարավկովկասյան երկների միջև և  նրանց հետ, այդ թվում՝ ԱլԳ շրջանակում առկա հնարավորությունների միջոցով ընդլայնված համագործակցությանն աջակցելու իր պատրաստակամությունը։   Հատևելով ԵՄ Արտաքին հարաբերությունների խորհրդի ոչ-պաշտոնական հանդիպման ընթացքում ԵՄ ԱԳ նախարարների մակարդակում  ԱլԳ հարևանության տարածքում առկա հակամարտությունների վերաբերյալ քննարկմանը, այս այցի նպատակն է ընդգծել հակամարտությունների կայուն և համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերը խթանելու և ակտիվ աջակցելու ԵՄ վճռականությունը»,- ասված է մամուլին ուղարկված հաղորդագրության մեջ։

Նախարարները կհանդիպեն՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Երևանում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Թբիլիսիում` Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ։ Այցի նպատակն է նաև փոխանցել երեք երկրներին ԵՄ աջակցությունը Արևելյան գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստման համատեքստում, որը նախատեսվում է անցկացնել 2021 թվականի դեկտեմբերին:

Այցի ավարտին տեղի կունենա նախարարների մամլո ասուլիս․այն կանցկացվի Թբլիսիում ԵՄ պատվիրակության տարածքում հունիսի 26-ին տեղական ժամանակով ժամը 15:00-ին (Կենտրոնական եվրոպական ժամանակով 13:00-ին):

Նախարարներին կուղեկցի Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Այս այցի վերաբերյալ զեկույցը  նախարարների կողմից կներկայացվի ս․թ հուլիսին նախատեսված ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի ԵՄ ԱԳ նախարարների հաջորդ հանդիպմանը։

Լուսանկարը` Էթիեն Անսոտի (Etienne Ansotte)/ԵՀ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter