HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԱԿ-ը զգուշացնում է միջուկային զենքի կիրառման բարձր ռիսկի մասին

Միջուկային զենքի կիրառման վտանգը վերջին տասնամյակում գտնվում է աննախադեպ բարձր մակարդակի վրա։ Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քատուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն՝ Քարնեգի հիմնադրամի տեսակոնֆերանսի ժամանակ։ 

«Միջուկային զենքի կիրառման ռիսկը կանխամտածված գործողությունների, միջադեպի կամ սխալ հաշվարկի պատճառով ամենաբարձրն է՝ սառը պատերազմի ժամանակներից ի վեր»,- ընդգծել է նա։ Նակամիցուն նաև նշել է, որ զինատեսակների վերահսկողության ռեժիմը «շարունակում է կործանվել»։

Միջուկային զինանոցի վերահսկման թեման դարձել էր հունիսի 16-ին Ժնևում Բայդեն-Պուտին հանդիպման առանցքային թեմաներից մեկը։ Համատեղ հայտարարության մեջ կողմերն ընդգծել էին, որ «նույնիսկ լարվածության ժամանակ կարող են առաջընթացի հասնել ռազմավարական ոլորտում կանխատեսելիության ընդհանուր նպատակին հասնելու համար` նվազեցնելով զինված հակամարտությունների ռիսկը և միջուկային պատերազմի սպառնալիքը»։

Միևնույն ժամանակ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) զեկույցում, որը հրապարակվել է հունիսի 14-ին, նշվում է, որ աշխարհում մոտ 2000 միջուկային մարտագլխիկներ գտնվում են բարձր մարտական պատրաստվածության վիճակում, և դրանց մեծ մասը պատկանում են Մոսկվային և Վաշինգտոնին։ Այս երկու երկրներին բաժին է հասնում աշխարհում միջուկային զենքի պաշարների մոտ 90 %-ը։

Լուսանկարը՝ MC1 Ronald Gutridge/U.S. Navy

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter