HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց

«Իզմիրլյան» բժշկական կետնրոնի տնօրեն Արմեն Չարչյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք, որ հունիսի 23-ին դատարանը Արմեն Չարչյանին կալանավորելու որոշում էր կայացրել։

Արամ Վարդևանյանի գրառման մեջ նշված է հետևյալը․

«Չնայած ուշ ժամին՝ ստիպված ենք տեղեկացնել, որ պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը՝ շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք։

Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է, առհասարակ, քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված դատախազությանը»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter