HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գերեվարվածների հարազատները կառավարության շենքի առջև նստացույցը դադարեցրել են

Ռազմագերիների հարազատները, ովքեր ամսի 23-երեկոյից նտացույց էին իրականացնում ՀՀ Կառավարության առջև, այսօր կրկին հանդիպել են ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին տեղեկացնում է Միաբան նախաձեռնությունը։
«Վերջինի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա որոշում է կայացվել դադարեցնել նստացույցը՝ Կառավարության կողմից որոշակի ժամկետներում որոշակի գործողությունների իրականացման պայմանով։
Նստացույց իրականացնող Տիգրան Ամբարդարյանի ֆեյսբուքյան գրառումը ներկայացնում ենք ստորև․
Հարգելի հայրենակիցներ։
Այս պահին դադարեցնում եմ նստացույցը հետևյալ պատճառով։
Այսօր կառավարությունից մեզ հրավիրեցին ներս և մենք հանդիպեցինք կառավարության ներկայացուցիչների հետ։ Մեզ լսեցին և քննարկեցինք մեր առաջարկած պայմանները։
Դրանք են.
1. Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը անընդհատ անմիջական կապ պետք է ունենա գերիների հարազատների հետ (խոստացել են ձևավորել վաղը` 25.06.2021)
2. Մեր քննարկման արդյունքում համաձայնվեցինք լրացուցիչ ժամանակ տրամադրել կառավարությանը շարունակելու ջանքերը և մոտ ժամանակում տեղեկացնելու կատարված աշխատանքների մասին։
Եթե բոլոր քննարկված պայմանները և պահանջները չպահպանվեն մինչև Հուլիսի կեսերը, ես կվերսկսեմ նստացույցը և ավելի լայն բողոքի ակցիաներ կբարձրացնեմ ընկերներիս հետ միասին։
Տիգրան Ամբարդարյան,
Գերեվարված Մելս Ամբարդարյանի եղբայր», - նշված է հաղորդագրության մեջ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter