
Կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք է հաստատվել, մահվան դեպք չի գրանցվել
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք, ընդհանուր՝ 224635 դեպք, որոնցից 216423-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2611 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 167466 թեստավորում: Երեկ կատարվել է 3724 թեստավորում:
ԱՆ-ն հայտնում է, որ 111 մարդ առողջացել է, մահվան դեպք չի գրանցվել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել