HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իլհամ Ալիև. «Հարավային Կովկասում խաղաղությունն անհնար է առանց Երևանի ու Բաքվի միջև խաղաղության համաձայնագրի»

Ադրբեջանի և Հայաստանի միջև, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղությունն անհնար է առանց Բաքվի ու Երևանի միջև խաղաղության համաձայնագրի։ Այդ մասին ուրբաթ օրը՝ հունիսի 25-ին, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ռումինիայի, Ավստրիայի և Լիտվայի արտաքին գործերի նախարարների հետ հանդիպման ժամանակ։ 

«Եթե մեր և Հայաստանի միջև չկնքվի խաղաղության համաձայնագիր, դա կնշանակի, որ խաղաղություն չկա։ Ոչ միայն երկու երկրների միջև, այլև ողջ Հարավային Կովկասում»,- հայտարարել է Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ ադրբեջանական կողմին պատերազմ պետք չէ։ «Մեզ պետք է խաղաղություն և կայուն զարգացում, կանխատեսելիություն, պատերազմի զրոյական ռիսկ։ Մեզ պատերազմ պետք չէ։ Այն մեզ նախկինում էլ պետք չէր»,- նշել է Ալիևը։ 

Վերջինիս խոսքերով՝ Բաքվում հետկոնֆլիկտային շրջանից ցանկանում են անցում կատարել խաղաղ զարգացմանն ու համագործակցությանը։ Ալիևն ափսոսում է, թե նման ցանկություն դեռևս չի լսել հայկական կողմից։

«Հնարավոր է՝ նախընտրական իրավիճակը ձեռնտու չէր նմանատիպ հայտարարությունների համար, սակայն հիմա՝ Հայաստանում կայացած ընտրություններից հետո, ես հույս ունեմ, որ կլինի դրական պատասխան»,- եզրափակել է Ադրբեջանի նախագահը։

Հիշեցնենք, որ հունիսի 25-ից 26-ը Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ջոզեփ Բորելի կողմից լիազորության շրջանակներում Ավստրիայի Եվրոպական և միջազգային հարցերով դաշնային նախարար Ալեքսանդր Շալլենբերգը, Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը, Ռումինիայի արտաքին գործերի նախարար Բոգդան Աուրեսկուն գտնվում են Հարավային Կովկասում։ Երևանում նախարարները կհանդիպեն նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ։

Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter