
Արմավիրի մարզի 12 համայնքում ոռոգման ջուր չկա. գյուղացիները փակել են Արմավիր-Երևան ճանապարհը
Արմավիրի մարզի 12 համայնքի հողագործներն արդեն 6-րդ օրն է չեն կարողանում ոռոգել իրենց դաշտերը։ Ոռոգման ջուր չկա, որի մասին գյուղացուն չեն տեղեկացրել։
Ամբերդ, Դողս, Հովտամեջ և այլ համայնքների գյուղացիները փակել էին Արմավիր-Երևան ավտոճանապարհը։ «Ջրառ» ընկերության ներկայացուցիչը նշեց, որ ջրանցքում՝ Երևանի Տիչինա փողոցի հատվածում վթար է եղել, ինչի պատճառով էլ ջուրը չի հասնում գյուղացուն։
Խոստացան օրվա ընթացքում վթարը վերացնել։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել