HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է հարուցել Արարատի մարզպետի և Արալեզի համայնքապետի նկատմամբ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով վարույթներ է հարուցել Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի և Արալեզ համայնքի ղեկավար Մարտիկ Թևոնյանի նկատմամբ:

Հանձնաժողովից տեղեկացրին, որ վարչական վարույթը հարուցվել է «Հետքի»՝ «Արարատի մարզպետը շարունակում է մնալ «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը» վերնագրով հոդվածի հիման վրա:

Ռազմիկ Թևոնյանի նկատմամբ վարույթը հարուցվել է հունիսի 18-ին, իսկ Մարտիկ Թևոնյանի նկատմամբ՝ հունիսի 22-ին:

«Հետքը» գրել էր, որ Ռազմիկ Թևոնյանը Արարատի մարզպետի պաշտոնը ստանձնել է 2020թ. դեկտեմբերի 10-ին: Մարզպետ նշանակվեուց առաջ Ռ. Թևոնյանը եղել է «Երասխի գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրենը, սակայն պետական ռեգիստրի տվյալների համաձայն՝ մարզպետը դեռ շարունակում է լինել գործարանի տնօրեն, թեև օրենքը համատեղելիությունն արգելում է: Ի դեպ, գործարանի տնօրենի պաշտոնը Արարատի ներկայիս մարզպետը զբաղեցնում է 2004թ.-ից:

Երասխի գինու գործարանը պետական ռեգիստրում գրանցված է 1997թ.-ից: Մինչև 1999թ.-ը ունեցել է «Մ. Թևոնյանի Երասխի գինու գործարան» անվանումը, իսկ դրանից հետո` «Երասխ գինու գործարան» ՍՊԸ:

Ընկերության 100% բաժնեմասը պատկանում է մարզպետի ազգականին՝ Մարտիկ Թևոնյանին, որը 1991թ.-ից Արարատի մարզի Արալեզ համայնքի ղեկավարն է: Վերջինիս որդին՝ Հայկ Թևոնյանը, ԱԺ պատգամավորի օգնական է:

Մարզպետ Ռազմիկ Թևոնյանի որդին էլ՝ Սեդրակ Թևոնյանը, 2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի թիվ 5 ընտրատարածքի (Արարատի մարզ) տարածքային ընտրական ցուցակով:

Լուսանկարում` Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter