HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զաքիր Հասանով. «Այդ քննությանը մեզ նախապատրաստել էին թուրքական զինված ուժերը»

Թուրքիայի զինված ուժերը մեծ դեր են ունեցել ադրբեջանցի սպաների և, ընդհանուր առմամբ, ադրբեջանական բանակի մարտական պատրաստության հարցում։ Այդ մասին Real TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ հիշեցնելով, որ ադրբեջանցի բազմաթիվ սպաներ կրթություն են ստացել Թուրքիայի ռազմաուսումնական հաստատություններում։ 

«Այս կապակցությամբ բազմաթիվ դիմումներ ենք ստացել։ Մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը մտերիմ ընկերների հետ՝ գաղտնիության ապահովման պայմանով»,- նշել է Հասանովը։ Հասանովի խոսքերով՝ քաղաքացիական տեսանկյունից պատերազմը զինված ուժերի համար ինքնատիպ քննություն է։ «Մենք անցանք այդ փորձությունը, բայց թուրքական զինված ուժերը մեզ նախապատրաստել էին դրան»,- ընդգծել է Հասանովը։

Վերջինիս խոսքերով՝ 2019 թվականին Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերը համատեղ անց են կացրել 13 խոշորամասշտաբ զորավարժություն։

Հայկական կողմը և համաշխարհային մամուլը բազմիցս հայտարարել են, որ Թուրքիայի զինված ուժերի անձնակազմն ուղիղ մասնակցություն է ունեցել 2020 թվականի արցախյան երկրորդ պատերազմին։ Նրանք ներգրավված են եղել ոչ միայն ադրբեջանական զինված ուժերի անձնակազմի վերապատրաստմանն ու անօդաչուների կառավարմանն, այլև ակտիվ մասնակցություն են ունեցել նաև զորքերի կառավարման ու պատերազմական գործողությունների կազմակերպման հարցում։ 

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter