HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

ՔՊ-ն՝ 71 մանդատ, «Հայաստան»-ը՝ 29, «Պատիվ ունեմ»-ը՝ 7․ ընտրությունների վերջնական արդյունքները

ՔՊ-ն կստանա 71 մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29-ը, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7-ը։ Համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասից մանդատ ստացող ազգային փոքրամասնություններից ՔՊ-ի կազմում կլինեն եզդի, քուրդ և ռուս պատգամավորներ, իսկ «Հայաստան» դաշինքում՝ ասորի պատգամավոր։ Այս մասին հանձնաժողովի հունիսի 27-ի արտահերթ նիստում հայտնեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

ԿԸՀ նախագահը նաև նշեց, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու 3 դիմում։ Դիմումները ներկայացրել են «Զարթոնք» ազգային քրրիստոնեական կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։

Կուսակցության և դաշինքների դիմումներում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու համար որպես հիմք նշված են եղել ուղղորդված քվերակության դեպքերը, հաշվարկի ժամանակ հոսանքազրկումը, ընտրատեղամասում կուտակումները, վարչական ռեսուրսի կիրառումը, նախօրոք պատրաստված քվեաթերթիկների տրամադրումը և այլն։

«Ունենք իրավիճակ, երբ, օրինակ, զինծառայողները քվեարկում են զինվորական գրքույկով, որը ո՛չ անձնագիր է, ո՛չ նույնականացման քարտ, դրան զուգահեռ կան տեսանյութեր, բազմաթիվ ահազանգեր, թե ինչպես են զինծառայողներին ոչ թե ուղղորդում, այլև հրամայում՝ ինչպես քվեարկել»,- այս մասին հայտնեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։

Ըստ նրա՝ հրապարակված ընտրական ցուցակներըհարցում ևս որոշակի խնդիրներ են արձանագրվել, որոնք կամփոփվեն, և դաշինքը կդիմի Սահմանադրական դատարան:

ԿԸՀ նախագահն էլ անդրադառնալով այն հարցին, թե զինծառայողները քվեարկությանը մասնակցել են զինգրքույկներով, հայտնեց, որ միշտ է եղել, և զինծառայողների համար զինգրքույկը անձը հաստատող փաստաթուղթ է:

«ԿԸՀ-ն գտնում է, որ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար հիմք հանդիսացող խախտումների ցանկ գոյություն չունի։ Ընտրական պրոցեսում թույլ տրված ցանկացած խախտում ինքնին հիմք չէ ընտրության արդյունքներն անավեր ճանաչելու համար, քանի դեռ պարզված չէ ընտրության արդյունքների վրա այդ խախտումների ազդեցության իրական կամ հնարավոր չափը»,- նշեց Մուկուչյանը։

Մեկնաբանություններ (1)

Kurken devian
What a joke! Watch Pashinyan give more Armenian land to the Turks soon.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter