HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Ա․ Ավանեսյան․ «Այսուհետ երեք պատվաստանյութերն էլ հասանելի կլինեն բոլորի համար»

«Երեկ ստորագրվել է հրաման, որով հանվել են պատվաստանյութերի սահմանափակումները։ Այսուհետ բոլոր 3 պատվաստանյութերը («ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-V», «Կորոնավակ», հեղ.) հասանելի կլինեն ցանկացողների համար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի պաշտոնակատարը նշեց, որ դեռ վաղ է ընդհանրապես հրաժարվել դիմակներից, այս պահին փակ տարածքներում դիմակ կրելը կլինի պարտադիր։ 

Խոսելով Հայաստանում Sputnik-V-ի արտադրության մասին՝ Ավանեսյանը նշեց, որ արտադրված փորձանմուշներն առաջիկայում կանցնեն որոշակի փորձաքննություններ։

Նախարարի պաշտոնակատարն անդրադարձավ նաև հունիսի 30-ին Գեղարքունիքի մարզի 3 բնակիչների մոտ գրանցված «սիբիրյան խոց» ախտորոշմանը՝ նշելով, որ բնակիչների առողջական վիճակը թեթև և միջին ծանրության է։ 

«Բոլոր կասկածելի դեպքերի հետ կապված իրականացվում են նմուշառումներ։ Ամբողջ համայնքը և շրջակայքը կգտնվի հսկողության ներքո։ Այս պահին տարածման աղբյուրը հայտնի չէ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նախկինում Sputnik-V-ով պատվաստանյութերը նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter