HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 գերիների շինծու գործով դատավճիռը

Բաքվի դատարանը հրապարակել է շիրակցի 14 գերիների շինծու գործով դատավճիռը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ըստ այդմ, գերիներ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվել են 4 տարվա ազատազրկման, իսկ մյուս 12-ը՝ 6 ամիս ազատազրկման։ 

Հիշեցնենք, որ շիրակցի 14 գերիների շինծու դատական գործի շրջանակներում մեղադրյալի աթոռին էին հայտնվել Գեղամ Սերոբյանը, Հրաչ Ավագյանը, Արմեն Բաղասյանը, Գոռ Գասպարյանը, Կամո Սեֆիլյանը, Վոլոդյա Հակոբյանը, Գևորգ Ասատրյանը, Սիսակ Ենգոյանը, Ալբերտ Պետրոսյանը, Ռոմիկ Սեդրակյանը, Արամ Մինասյանը, Մկրտիչ Մինասյանը, Էդգար Մահտեսյանը և Յուրա Կարապետյանը։ 

Ավելի վաղ, մեղադրող դատախազը դատարանից խնդրել էր Հրաչ Ավագյանի և Գեղամ Սերոբյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ մյուսներին՝ 2 տարվա։ Այդուհանդերձ, դատարանի որոշմամբ Հրաչ Ավագյանն ու Գեղամ Սերոբյանը դատապարտվեցին 4, իսկ մյուս 12 գերիները՝ 6 ամիս ազատազրկման։ 

Գերիները դատապարտվել են միայն մեկ հոդվածով՝ սահմանի անօրինական հատում։ Դատախազը դատարանին խնդրել է մեղադրանքից հանել մյուս հոդվածները, որոնք ավելի վաղ ներկայացվել էին հայ գերիներին։ Հիշեցնենք, որ այդ հոդվածների թվում էին ահաբեկչական գործողությունները, զենքի ապօրինի ձեռքբերումը և այլն։ 

Լուսանկարը՝ Apa գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter