HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք է հաստատվել, մահացել է 1 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք, ընդհանուր՝ 225 606 դեպք, որոնցից 217 198-ն` առողջացած, 4527-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 205 632 թեստավորում: Երեկ կատարվել է 3907 թեստավորում:

ԱՆ-ն հայտնում է, որ 67 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 1 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ բուժառուն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1101 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter