HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Սիրանուշ Սահակյան․ «Միջազգային հանրությունը չի ընդունի Բաքվում ընթացող դատավարությունների արդյունքները»

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ ռազմագերիների դատավարությունները բեմականացված են և դրա հիմնական սպառողը միջազգային հանրությունն է՝ քաղաքական պատճառներով։ «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն այսպիսի կարծիք հայտնեց ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատավարական գործընթացները միտված են ադրբեջանական քարոզչամեքենայի թեզերը հիմնավորելուն։

«30 տարի շարունակ Ադրբեջանը հայկական կողմին մեղադրել է պատերազմական հանցագործությունենրի մեջ՝ 90-ականների պատերազմի ընթացքում ռազմագերիներին խոշտանգելու, ահաբաեկչություն իրականացնելու և այլ ծանր հանցագործություններ իրականացնելու մեջ։ Եվ հիմա Բաքվի համար շատ լավ հնարավորություն է ստեղծվել՝ չարաշահել հայ ռազմագերիների իրավունքներն և հայերի միջոցով գեներացնել ապացույցներ, որոնք կօգտագործվեն իրենց թեզերը հիմնավորելու համար»,- ասաց Սիրանուշ Սահակյանը՝ հավելելով, որ Բաքվի գործողությունները «պրիմիտիվ են», սակայն կան որոշակի օրինաչափություններ։ 

Օրինակ՝ եթե գերեվարված անձը ավելի ավագ տարիքային խմբի է, ապա նրանց տրամաբանությամբ՝ նա կարող է Արցախյան առաջին պատերազմի մասնակից լինել, ուրեմն լավ սուբյեկտ է՝ ադրբեջանցի ռազմագերիների իրավունքների հետ կապված կեղծ պատմություններ ստեղծելու և միջազգային հանրությանը մատուցելու համար։ 

«Նպատակը Հայաստանի հեղինակությունը գցելն է, և ինչու ոչ՝ պաշտպանվելը։ Քանի որ արդեն իսկ միջազգային հանրության տիրապետության տակ կան բազմաթիվ ապացույցներ, որոնք հիմնավորում են ադրբեջանցիների հանցագործությունները հայերի նկատմամբ։ Եվ որպես ծայրահեղ սցենար՝ Բաքուն ցանկանում է հայելային արտացոլանք տալ և առնվազն միջազգային հանրությանը հիմնավորել, որ այդ հանցագորոծությունները ոչ միայն կատարվել են Ադրբեջանի կողմից, այլ նաև Հայաստանի, ուստի հավասարության նշան դնելու անհրաժեշտություն կա»,- ասաց Սիրանուշ Սահակյանը։

Փաստաբանի կարծիքով՝ այդ դատավարությունների արդյունքները չեն կարող իրավական ուժ ունենալ, քանի որ դրանք ընթանում են առանցքային երաշխիքների խախտմամբ։ Բացի այդ, ըստ Սիրանուշ Սահակյանի, ռազմական գործեր քննող ծանր հանցագործությունների դատարանը պաշտոնական Բաքվի քաղաքականության պայմաններում չի կարող անկախ և անաչառ լինել հայ ռազմագերիների նկատմամբ։

«Իրենց արդարադատության համակարգը եկել է սպասարկելու քաղաքական գիծը։ Այստեղ խախտվում են նաև կենսական այլ իրավունքներ, ինչպիսին է պաշտպանության իրավունքը։ Առանձին դեպքերում մեր ռազմագերիները ստորագրում են փաստաթղթերի տակ հարկադրանքի ուժով, որի բովանդակությանն անգամ ծանոթ չեն։ Բոլորս գիտենք, որ կյանքի սպառնալիքի ներքո են որոշ ցուցմունքներ կորզվում և այլն»,- ասաց փաստաբանը։

Սիրանուշ Սահակյանի համզոմամբ՝ նշված բոլոր հանգամանքներում Բաքվում ընթացող դատավարությունների արդյունքները չեն կարող ընդունվել միջազգային հանրության կողմից և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընթացող գործընթացները նաև պատասխան են տալու այս դատավարությունների օրինականության վերաբերյալ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter