HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Արման Թաթոյան․ «Ադրբեջանին պետք է թույլ չտալ գերիների վերադարձի հարցը կապել այլ հարցերի հետ»

Ադրբեջանի նպատակը հայ ռազմագերիների հարցը քաղաքական սակարկությունների առարկա դարձնելն է և դրա վկայությունը Բավքում ընթացող արհեստածին դատավարություններ են։ Այս մասին «Հոդված 3» ակումբի կազմակերպած առցանց քննարկմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի իշխաննություններն այս պահին ամեն ինչ անում են այդ գործընթացները որևէ կերպ լեգիտիմացնելու համար, և հայկական կողմը պետք է համապատասխան կերպով արձագանքի։

Արման Թաթոյանը շատ կարևոր է համարում այն հանգամանքը, որ պետք է Ադրբեջանին թույլ չտալ գերիների վերադարձի հարցը կապել այլ հարցերի հետ և քաղաքականացնել։ ՄԻՊ-ի խոսքով՝ եթե նույնիսկ 2021թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ գերիների վերաբերյալ դրույթ չլիներ, ապա միևնույնն է՝ նրանք պետք է վերադարձվեին, քանի որ դրանք միջազգային իրավունքով լուծված հարցեր են։ 

Այս տեսանկյունից Արման Թաթոյանը, գնահատելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայկական կողմի ջանքերը, միևնույն ժամանակ ընդգծում է, որ Հայաստանի կառավարությունը չպետք է մոռանա աշխատել նաև միջազգային այլ ատյանների ուղղությամբ:

«Գերիների հետ կապված մեր գործողությունները միայն չպետք է լինեն նրանց վերադարձնելն ու դրանով ավարտելը, այլ պետք է ինստիտուցիոնալ այնպիսի հիմքեր ստեղծենք, որոնք կանխարգելիչ լինեն նաև հետագայի համար, որովհետև Գեղարքունիքում վերջերս չէ՞ եղավ գերեվարում, որոնցից դեռ մի քանիսը մնում են Ադրբեջանում։ Այսինքն՝ մենք պետք է պատրաստ լինենք և աշխարհին ցույց տանք, ձևավորենք իրավական քայլերի հիմքերը»,- ասաց Արման Թաթոյանը։

Մարդու իրավունքների պաշտպանի համոզմամբ՝ շատ վտանգավոր է վերադարձված ռազմագերիների անձնական տվյալների հրապարակումը, քանի որ նրանց մասին հրապարակվող ցանկացած ավել ինֆորմացիա, նրանց ավելի խոցելի է դարձնում։ Նույնիսկ ընտանիքիների գրավոր համաձայնության պայմաններում՝ Արման Թաթոյանը ճիշտ չի համարում նրանց մասին տեղեկությունների հրապարակումը, հարցազրույցները և այլն։ Բացի ռազմագերիներին խոցելի դարձնելուց ըստ ՄԻՊ-ի՝ հրապարակված ամբողջ ինֆորմացիան հետագայում Ադրբեջանը տարբեր ատյաններում օգտագործում է Հայաստանի դեմ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter