
Հերթական շինծու գործը հայ գերիների նկատմամբ. Գևորգ Սուջյանն ու Դավիթ Դավթյանը մեղադրվում են լրտեսության մեջ
Ադրբեջանում հերթական շինծու գործն է սկսվում հայ գերիների նկատմամբ։ Մեղադրյալի աթոռին են ՀՀ քաղաքացիներ Գևորգ Սուջյանը և Դավիթ Դավթյանը, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ։ Գործն արդեն իսկ ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Գործով նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 14-ին։
2020 թվականի նոյեմբերին, Արցախում մարտական գործողությունների ավարտից հետո, հայտնի էր դարձել, որ Բերձոր-Շուշի ճանապարհին գերեվարվել են «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանն ու նրա ընկերը՝ Դավիթ Դավթյանը։ Սուջյանը պատերազմի օրերին ընկերների հետ միասին օգնություն էր տեղափոխում Արցախ։
Հիշեցնենք, որ 2021 թվականի հուլիսի 3-ին, ռուսական կողմի նախաձեռնությամբ և Զանգելանի ու Ֆիզուլիի ականապատ դաշտերի քարտեզների դիմաց, Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել 15 հայ գերու, որոնք 2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Խծաբերդ-Հին թաղեր հատվածում գերեվարված շիրակցի ռազմագերիներն էին։ Մինչ այդ ևս հայկական ու ադրբեջանական կողմերը փոխանակվել էին գերիներով, ընդորում հունիսի 15-ին փոխանակված գերիների դիմաց Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել Աղդամի շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։
Լուսանկարը՝ Գևորգ Սուջյանի ֆեյսբուքյան էջից
Մեկնաբանել