HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աֆղանստանի հետ սահմանի պահպանության համար Տաջիկստանը մոբիլիզացնում է պահեստազորին

Տաջիկստանը մոբիլիզացրել է պահեստազորի մոտ 20 հազար զինծառայողի՝ Աֆղանստանում կառավարական ուժերի և ծայրահեղ արմատականների բախումների հետևանքով Տաջիկստանի սահմանի պահպանության համար։ Հուլիսի 5-ին Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է համապատասխան որոշումը։ Վերջինս ընդունվել է նախօրեին Աֆղանստանի զինված ուժերի ավելի քան հազար զինծառայողների Տաջիկստանի տարածք անցնելուց հետո, որոնք փախչում էին թալիբներից։

Ինչպես հուլիսի 5-ին հայտնել է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամուլի ծառայությունը, հանրապետության իշխանությունները տաջիկական տարածք են թույլ տվել մտնել 1037 զինծառայողի։ Իսկ դեռ հուլիսի 3-ին և 4-ին Տաջիկստանի տարածք էր անցել մոտ 400 աֆղան զինծառայող, որոնք փորձում էին փրկվել իսլամիստներից։

Ներկայում «Թալիբան» շարժման գրոհայինները հարձակում են սկսել Աֆղանստանի հյուսիսում և վերահսկողության տակ առել տարածքի մեծ մասը։ Աֆղան զինծառայողների ընդհանուր թիվը, որոնք փախել են Տաջիկստան, ներկայում մոտենում է 1500-ի։

Նախօրեին, Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հուլիսի 5-ին Էմոմալի Ռահմոնը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում Ռուսաստանի առաջնորդը Տաջիկստանին խոստացել էր տրամադրել անհրաժեշտ աջակցություն, թե՛ երկկողմ հարաբերությունների, թե՛ ՀԱՊԿ շրջանակներում։

Հիշեցնենք, որ հուլիսի 1-ին ՆԱՏՕ-ն թողել էր Բաղրամ ավիաբազան, որը գտնվում է Քաբուլից 65 կիլոմետր հյուսիս։ Բազայից 20 տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն պայքար էր մղում թալիբների և իսլամական այլ խմբավորումների միջև։ Հիմա այն կանցնի անվտանգության տեղական ուժերի վերահսկողության տակ։

Լուսանկարը՝ EPA-EFE/JALIL REZAYEE

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter