HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

«Որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»․ Պեսկովը՝ Փաշինյանի և Պուտինի հանդիպման մասին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հուլիսի 7-ին կայանալիք հանդիպման արդյունքներով փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Բնականաբար, կքննարկվի Ղարաբաղը, ռուս զինվորականների հարցը, որոնք տեղակայված են այնտեղ։ Ընդհանուր առմամբ, կքննարկվեն նաև երկկողմ հարաբերությունները, բայց որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- ասել է Պեսկովը։

ՌԴ նախագահի խոսնակի հաղորդմամբ՝ Պուտինի և Փաշինյանի հանդիպումը կայանալու է օրվա երկրորդ կեսին՝ սկզբում առանձնազրույցի ձևաչափով, ապա նրանք շփումը կշարունակեն աշխատանքային ճաշի շրջանակներում։

«Սա կարևոր, և ըստ էության, առաջին արտասահմանյան այցն է, որը Փաշինյանն իրականացնում է խորհրդարանական ընտրություններում բավական վստահ և համոզիչ հաղթանակից հետո»,- ասել է Դմիտրի Պեսկովը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ 

Լուսանկարը՝ Михаил Метцель/ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter