HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի անդամները հանդիպել են ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Այսօր Սիմոն Վրացյան կենտրոնում, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ:

ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հաղորդագրության համաձայն՝ հանդիպմանը մասնակցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Քիմբերլի Զապֆելը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացրել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:

Դեսպան Թրեյսին, ողջունելով ՀՅԴ Հայաստանի Գերադույն մարմնի նոր կազմը,  մասնավորապես ընդգծել է իր հետաքրքրությունը հետընտրական իրողություններով պայմանավորված կուսակցության որդեգրած քաղաքական առաջնահերթությունների և ծրագրերի առնչությամբ:

ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է կուսակցության, ինչպես նաև Հայաստան դաշինքի մտահոգություններն ու  գնահատականները Հայաստանում ձևավորված քաղաքական մթնոլորտի, նախընտրական խախտումների, կադրային ջարդի և օրենքի կամայականությունների առնչությամբ: Ի. Սաղաթելյանն ընդծել է նաև, որ ՀՅԴ օրակարգում շարունակում են առաջնահերթություններ մնալ ՀՀ անվտանգային մարտահրավերներն, ինչպես նաև Արցախի հիմնախնդիրը:

ՀՅԴ ԳՄ անդամ Լ. Գալստյանը մասնավորապես անդրադարձել է երկրում արձանագրվող ժողովրդավարության հետընթացին, նաև կարևորել Մինսկի խմբի շրջանակներում Արցախի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ ԱՄՆ-ի դերակատարությունը:

Դեսպան Լինսին շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու են հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իրենց հանձնառությանը: Նա նաև հայտնել է, որ մոտիկից հեևելու է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին, ինչպես նաև աջակցելու են գերիների վերադարձման աշխատանքներին:

Հանդիպման մասնակիցները կարևորել են փոխադարձ շփումներն ու հետագա համագործակցության հնարավորությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter