
Ա. Ավանեսյան. «Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված AstraZeneca-ն»
Կառավարության հուլիսի 8-ի նիստում առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ այն լուրերին, թե որոշ երկրներում արտադրված AstraZeneca պատվաստանյութն ընդունելի չէ Եվրամիության երկրների համար
«Կեղծ լուրեր տարածվեցին, թե կա AstraZeneca, որը ԵՄ երկրներում ընդունելի է, և որը ընդունելի չԷ: Հայաստանում օգտագործվում է AstraZeneca ընկերության արտադրանքը, որը ընդունելի է ԵՄ երկրների համար: Մեր երկրում այժմ օգտագործվում է Եվրամիության տարածքում արտադրված AstraZeneca-ն»,- նշեց Ավանեսյանը:
Նա հիշեցրեց՝ Եվրամիությունը ընդհանուր որոշում է կայացրել, որով չեղարկվել է Հայաստանի քաղաքացիների մուտքի արգելքը։
«Դրանից հետո ԵՄ ամեն մի երկիր պետք է սկսի տեխնիկական հատվածի գործընթացը, թե ինչպես դա պետք է արվի: Մենք արտաքին գործերի նախարարության հետ միասին աշխատում ենք, որ տարբեր երկրներ ճանաչեն մեր սերտիֆիկատների ֆորմատները: Ոչ միայն իրենք են ճանաչում, այլև՝ մենք»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
Ըստ նրա՝ բոլոր երկրներն էլ սկսել են հավելվածների փոխճանաչման գործընթացը, որն այժմ ընթացքի մեջ է:
Մեկնաբանել