HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է հաստատվել, մահացել է 3 մարդ

Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք, ընդհանուր՝ 226 459 դեպք, որոնցից 217 731 -ն` առողջացած, 4547-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3073 բուժառու: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 238 211 թեստավորում: Երեկ կատարվել է 3516 թեստավորում:

ԱՆ-ն հայտնում է, որ 73 մարդ առողջացել է, գրանցվել է մահվան 3 դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1108 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter