
Ստամբուլում բարձրացել են հայկական եկեղեցու պատի վրա և պարել․ երեք քաղաքացի բերման է ենթարկվել
Երկուշաբթի գիշերը թուրք մի խումբ երիտասարդներ հավաքվել են Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող Սուրբ Թագավոր հայկական եկեղեցու մոտ և սկսել են պարել։ Նրանցից մի քանիսն անգամ բարձրացել են եկեղեցու պատի վրա և խաչի շուրջ պարել։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Սոցցանցերում տարածվել է տեղի ունեցածի տեսանյութը։
Orası bir mabed, yazıklar olsun! pic.twitter.com/p0apPAU6mk
— Ֆաթմա Եավուզ (@fatmayavuz08) July 11, 2021
Ռուսական РИА Новости-ի գործակալությունը, հղում անելով Ստամբուլի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությանը, հայտնում է, որ պատի վրա բարձրացած անձինք բերման են ենթարկվել։
«Այդ ամենին մասնակցած երեք քաղաքացիներ բերման են ենթարկվել իրենց տներից։ Հետաքննություն է ընթանում։ Մենք դատապարտում ենք սրբավայրերի նկատմամբ ցուցաբերված այդ զզվելի վարքը»,- ասվում է հաղորդագրությունում։
Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիկը, արձագանքելով Սուրբ Թագավոր եկեղեցում տեղի ունեցածին, նշել է հետևյալը․
«Մենք դատապարտում ենք Սուրբ Թագավոր եկեղեցու նկատմամբ ցուցաբերված անհարգալից վերաբերմունքը։ Այդպիսի ակցիաները՝ ուղղված մզկիթների, եկեղեցիների, սինագոգների դեմ, անարգանք են բոլորի նկատմամբ։ Այդ ամենը մենք գնահատում ենք որպես սադրանքներ»,- այս մասին Չելիկը գրել է Twitter-ի իր էջում։
Kadıköy Surp Takavor Kilisesi'nin duvarının üstüne çıkan bir grup, bu dini mekana gösterilmesi gereken saygıya yakışmayan davranışlarda bulunmuştur. Surp Takavor Kilisesi'ne yönelik bu saygısızlığı kınıyoruz. Mabedlere yapılan saygısızlık herkese karşı saygısızlıktır.
— Ömer Çelik (@omerrcelik) July 12, 2021
Մեկնաբանել