
Մեղրիի նախկին քաղաքապետը 2 ամսով կալանավորվեց
Փաստաբան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ դատարանը երկու ամսով կալանավորել է Մեղրիի նախկին քաղաքապետ Մխիթար Զաքարյանին։
«Ստանդարտ սցենարով… Մխիթար Զաքարյանի ձերբակալումը դատարանը ճանաչեց ապօրինի, սակայն կալանավորեց 2 ամսով։ Դատական պրոցեսի և դատարանի որոշման մասին մանրամասները կներկայացնեմ քիչ ավելի ուշ», - գրել է փաստաբանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել