HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մեղրիի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվեց, նա ազատ արձակվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալման որոշումը։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Զաքարյանի պաշտպան Գայանե Պապոյանը։

Հիշեցնենք, որ Մխիթար Զաքարյանը ձերբակալվել էր Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1, 2 և 5-րդ կետերով, այսինքն՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով և բացառիկ ցինիզմով։

Գայանե Պապոյանն ասաց, որ այսօր Քննչական կոմիտեն նույն հոդվածով նաև մեղադրանք է առաջադրել Զաքարյանին։

Զաքարյանն անցնում է ապրիլի 20-ին և 21-ին Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում մարզի մի շարք համայնքներում տեղի ունեցած  բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով։

Նշենք, որ Փաշինյանը Սյունիքիում այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ քաղաքացիներն ընդվզել և դժգոհություն են հայտնել։ Չնայած սյունեցիների դժգոհություններին՝ նա նաև եղել է Ագարակում, Մեղրիում ու Կապանում, որտեղ ևս նրան բողոքի ակցիաներով են դիմավորել, վիրավորական արտահայտություններ հնչեցրել, ճանապարհ փակել։ Մեղրիում քաղաքացիների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter