HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաշինյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների շարունակական զարգացումը քաղաքական, տնտեսական, անվտանգային, հումանիտար ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ երկու երկրներն ունեն համագործակցության լայն օրակարգ, որի իրացման ուղղությամբ կառավարությունները տանում են դինամիկ աշխատանք: Նիկոլ Փաշինյանը կարևորել է հայ-ռուսական ռազմավարական համագործակցությունը նաև տարածաշրջանում ոչ կայուն իրավիճակը հաղթահարելու համատեքստում և ընդգծել ՌԴ առանցքային դերը անվտանգության ապահովման գործում:

Ինչպես ասվում է պաշտոնական հաղորդագրությունում, դեսպան Կոպիրկինի խոսքով՝ Ռուսաստանի համար Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացումն ունի առաջնային նշանակություն, ինչի ապացույցն է երկու երկրների ղեկավարների, ինչպես նաև կառավարությունների ներկայացուցիչների ակտիվ երկխոսությունը, շփումներն ու փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter