
Օտարերկրացիներն այսուհետ կարող են պատվաստվել միայն Հայաստանում առնվազն 10 օր լինելու պայմանով
«Օտարերկյա շատ քաղաքացիներ գալիս են Հայաստան առողջապահական ծառայություններից օգտվելու։ Մեր նպատակը եղել է մեր քաղաքացիներին հնարավորինս հասանելի տրամադրել այս ծառայությունները, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև այլ երկրներից եկողների մեջ»,- խոսելով Հայաստանում օտարերկրացիների պատվաստումների վերաբերյալ՝ լրագրողների հետ զրույցում նշեց աոռողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ այսօրվանից ուժի մեջ է մտնում որոշում, որով Հայաստանում օտարերկյա քաղաքացիների 10 օրից պակաս մնալու դեպքում նրանք չեն պատվաստվելու։
«Այս պայմանների փոփոխությունը կապված է մեր պատվաստանյութի քանակներով և նոր ակնկալվող խմբաքանակներով։ Նոր խմբաքանակներ ձեռք բերելու պարագայում պատվաստվելու պայմանները կարող են վերանայվել»,- ասաց Ավանեսյանը։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել