HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առուշ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել և կալանավորելու միջնորդություն ներկայացվել

Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավար, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 32-րդ համարը զբաղեցնող Ա.Ա.-ն, հիշյալ դաշինքի օգտին առավելագույն քվեներ ապահովելու և ընտրություններում ցանկալի արդյունք արձանագրելու անձնական և խմբային շահերից ելնելով` նախապատրաստել է ծանր հանցագործություն, այն է` երկու և ավելի ընտրողի կաշառք տալը: Այս մասին ասվում է Հատուկ քննչական ծառայության տարածած հաղորդագրությունում։

Ըստ ՀՔԾ-ի Ա.Ա.-ն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններից մի քանի օր առաջ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ի աշխատասենյակում հանդիպել է վերջինիս և առաջարկել ընտրություններից հետո դրամական օգնություն տրամադրել այն ընտրողներին, ովքեր կխոստանան ընտրել «Հայաստան» դաշինքին: Հանցագործությունը, սակայն, ավարտին չի հասցվել Ա.Ա.-ի կամքից անկախ հանգամանքներով, քանի որ Լ.Ա.-ն հրաժարվել է ընտրողներին հանդիպելուց և նրանց դրամական օգնության տեսքով կաշառք առաջարկելուց: 

Բացի այդ, 2021 թվականի ապրիլի 28-ին Ա.Ա.-ի պահանջով Լ.Ա.-ն կազմակերպել է վերջինիս հանդիպումը Քարահունջ բնակավայրի մի խումբ բնակիչների հետ, ովքեր Ա.Ա.-ից տարբեր խնդիրների լուծման համար դրամական աջակցություն են խնդրել: Այնուհետև հիշյալ ընտրողներին Գորիսի համայնքապետարանի կողմից բանկային փոխանցման միջոցով տրամադրվել է 100 հազար-220 հազար դրամ: 

Հետագայում` նախընտրական քարոզարշավի ընթացքում, Ա.Ա.-ն, ըստ ՀՔԾ-ի, պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է նույն ընտրությունների ժամանակ Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի մի խումբ ընտրողների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելը, ինչպես նաև ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրողներին հիշյալ դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը:  

Մասնավորապես, Գորիս համայնքի ղեկավարը Լ.Ա.-ին հանձնարարել է ստանձնել նշված դաշինքի՝ Քարահունջ բնակավայրի նախընտրական շտաբի ղեկավարման աշխատանքները և բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ մինչ այդ պահը Գորիսի համայնքապետարանից արդեն իսկ դրամական օգնություն ստացածներին մեկտեղել, որպեսզի նրանք մասնակցեն քարոզարշավին ու ընտրություններին և ընտրեն «Հայաստան» դաշինքին: 

Ա.Ա.-ի կազմակերպմամբ Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ.Ա.-ն, իր հերթին,  2021 թվականի հունիսի 7-ին հաջորդած տարբեր օրերի ընթացքում անձամբ` հանդիպումների և հեռախոսազանգերի ժամանակ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, խոչընդոտել է Քարահունջ բնակավայրի բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը` պարտադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին: Բացի այդ, օգտագործելով հիշյալ ընտրողների՝ սոցիալապես անապահով վիճակում գտնվելու փաստով պայմանավորված կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, Լ.Ա.-ն վերջիններիս հարկադրել է 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների ժամանակ կողմ քվեարկել վերը նշված դաշինքի օգտին: 

Ա.Ա.-ին 2021թ․ հունիսի 15-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով:

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևանի ընդհանուր իրավասության դատարան` Ա.Ա.-ի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: 

 

Հավելենք, որ ՀՔԾ հաղորդագրության մեջ նշված Ա․Ա․-ն Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյան է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարը՝ Գորիսի համայնքապետարանի ՖԲ էջից

Մեկնաբանություններ (1)

HAGOP
IS EVERY ARMENIAN OFFICIAL CORRUPT IN ARMENIA???????? WHEN ARMENIA WILL FINALLY STOP STEALING, BRIBING, AND DOING EVIL????????? THIS PEEOPLE BRIBE AND STEAL MONEY AND THEN GO TO CHURCH AND PRAY TO GOD AS FIRST CHRISTIAN NATION!!!!!!! SAD!!! SAD!!! ARMENIA NEED HONOR PEEOPLE!!!!! CARE FOR COUNTRY!!!! TO MAKE STRONG!!!! JOBS!!!! NOT PEEOPLE WHO STEAL AND BRIBE!!!! TURKS AND AZERI PEEOPLE LAUGHING!!!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter