HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանում ապօրինի խաղատուն է հայտնաբերվել. պետությանը պատճառվել է 5 մլրդ 500 մլն դրամի վնաս

Քրեական ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Սայաթ-Նովայի փողոցի ժամանցի վայրերից մեկում, առանց պետական գրանցման ու հատուկ թույլտվության լիցենզիայի, կազմակերպվում են պոկեր տեսակի շահումով կենդանի խաղեր։

Ըստ Ոստիկանության հաղորդագրության՝ նաև տեղեկություն էր ստացվել, որ ապօրինի խաղատանը թմրամիջոցներ են շրջանառվում։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ շահումով խաղերը պարբերաբար կազմակերպել են այս տարվա հուլիսից, որոնց ընթացքում վաճառել են 500, 1000, 5000 և 10000 դրամին համարժեք խաղաքարեր և վարձու խաղարկողների միջոցով մասնակիցների շահումներից կատարել որոշակի տոկոսի չափով գանձումներ։ Ապօրինության հետևանքով, միայն պետտուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս:

Հուլիսի 7-ին ՔՈԳՎ բերման են ենթարկվել ապօրինի խաղատան մոտ տասը խաղացողներն ու աշխատակիցները, կատարվել են զննություններ: Բացի խաղատնային պարագաներից, սրահում և բերման ենթարկված անձանց մոտ հայտնաբերվել և վերցվել են օգտագործված կաթուցիչներ՝ մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգվածի հետքերով։

Փաստի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter