
Փոփոխություններ տեխկանոնակարգում՝ փաթեթավորված խմելու ջրի մասով
Եվրասիական տնտեսական հանձնաժողովն ընդունել է ՄՄ ՏԿ 021/2011 «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները, որոնք վերաբերում են խմելու ջրին։ Փոփոխություններն ընդունվել են՝ բացառելու ջրի վերաբերյալ այլ տեխնիկական կանոնակարգերի պահանջների միջև եղած հակասությունները։
Դրանք, ըստ ԵՏՀ-ի, թույլ կտան սննդի տեխնիկական կանոնակարգերը համապատասխանեցնել ՄՄ ՏԿ 044/2017`«Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում` բնական հանքային ջրի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին, որոնք ուժի մեջ են մտել 2019թ.հունվարի 1-ից։
Փոփոխությունները ներառում են փաթեթավորված խմելու ջրի տերմինաբանության ճշգրտում և դասակարգում. մասնավորապես՝ «բնական հանքային ջուր, խառնած խմելու ջուր, վերամշակված խմելու ջուր, բնական խմելու ջուր, խմելու ջուր մանկական սննդի համար, արհեստականորեն հանքայնացված խմելու ջուր ՝ համաձայն փաթեթավորված խմելու ջրի տեխնիկական կանոնակարգի։
ԵՏՀ խորհրդի կողմից ընդունված փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի հունվարի 1-ից, այսինքն`փաթեթավորված խմելու ջրի տեխնիկական կանոնակարգի անցումային շրջանի ավարտից հետո:
Նշենք, 2020թ հունիսի 17-ին «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» 044/2017 տեխնիկակական կանոնակարգում փոփոխությունների էին մտցվել նաև մանկական սննդի մեջ օգտագործվող ջրերի մասով, մասնավորապես՝ փոփոխվել էր փորձաքննության մեթոդներին և նմուշառման կարգին վերաբերող ստանդարտների ցանկը, որոնց մեջ ներառվել են որոշ քլոր-օրգանական միջատասպաններ, պոլիքլորացված բիֆենիլներ և գազային քրոմատոգրաֆիայի միջոցով քլորոբենզեններ որոշելու մեթոդները:
Մեկնաբանել