
Գերմանիայում և Բելգիայում ջրհեղեղների զոհ է դարձել 92 մարդ
Արևմյան Գերմանիայում և Բելգիայում ուժգին ջրհեղեղների պատճառով զոհվել է 92 մարդ, մոտ 1300 մարդ համարվում է անհետ կորած։ Այս մասին հայնում է BBC-ն հղում անելով Գերմանիայի Արվայլեր շրջանի վարչակազմին։ Տեղի ոստիկանության հաղորդմամբ էլ՝ բազամթիվ շրջաններում քաոս է տիրում և զոհերի ճշգրիտ թիվ նշել հնարավոր չէ։
Ամենից շատը տուժել են Գերմանիայի Ռայնալդ-Պֆալց և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասերը։ Ավերիչ վնասներ են կրել նաև Բելգիան և Նիդերլանդները։ Միայն Գերմանիայում, ARD հեռուստաալիքի փոխանցմամբ, զոհվել է 81 մարդ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի խոսքով՝ սպասվում է, որ զոհերի թիվը զգալիորեն կավելանա։
Բելգիայում էլ ջրհեղեղի զոհ է դարձել 11 մարդ։ Ջրի մակարդակը շարունակում է բարձրանալ Նիդերլանդների, Ֆրանսիայի և Շվեյցարիայի առանձին հատվածներում։
Այսօր՝ հուլիսի 16-ին, նշված տարաշրջաններում կրկին հորդառատ անձրևներ են սպասվում։
Գյուղերը հեղեղվել են ջրով, պոկված ծառերով, լողացող ավտոմեքենաներով։ Բազմաթիվ տուժածներ բարձրացել են իրենց տների տանիքներ և սպասում են օգնության։ Արվայլեր շրջանի վարչակազմի փոխանցմամբ՝ մոտ 3500 մարդ տեղավորվել է տեղի բուժհաստատություններում։ Այդ շրջանում հեռախոսակապը չի գործում, այդ պատճառով էլ շատեի հետ կապ հաստատել չի ստացվում։ Տեղում աշխատում են 15 հազար փրկարարներ, զինվորականներ, ոստիկաններ։
Վերջին 24 ժամերի ընթացքում Արևմտյան Գերմանիայում տեղացել է ռեկորդային քանակի անձրև։ Մոտ 150 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության։ BBC-ի փոխանցմամբ՝ գերմանական Շուլդ գյուղը, որն ունի 700 բնակիչ, գրեթե ամբողջությամբ ավերվել է։ Տրանսպորտային հաղորդակցությունը նույնպես ընդհատվել է։
Պաշտոնական այցով Վաշինգտոնում գտնվող կանցլեր Անգելա Մերկելը կատարվածը աղետ է որակել։
«Այստեղ՝ Վաշինգտոնում, այս ժամերին ես մտքերով Ռայնալդ-Պֆալց և Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասերի բնակիչների հետ եմ։ Ես ցանկանում եմ իմ աջակցությունն ու համերաշխությունը հայտնել նրանց։ Իմ եվրոպացի գործընկերներն ինձ բազմաթիվ հաղորդագրություններ են ուղարկել կատարվողի մասին։ Նրանք նույնպես համերաշխություն են հայտնում Գերմանիային և օգնություն են առաջարկում մեզ»,- ասել է Մերկելը։
Գերմանիայի հարևան Բելգիայում նույնպես արդեն մի քանի օր է՝ հորդառատ անձրևներ են տեղում, ինչի պատճառով Վալոնիա շրջանի գետերը դուրս են եկել իրենց հուներից։ Հինգշաբթի երեկոյան շատ քաղաքների փողոցներ արդեն հեղեղված են եղել։
This is Pepinster today, small town in eastern Belgium.
— Bruno Boelpaep (@BrunoBoelpaep) July 15, 2021
the strong currents are making rescue operations really difficult as those images show??#floods #Belgium pic.twitter.com/stoscdykVs
Հատկապես տուժել են Լիեժ և Նամյուր շրջանները։ Կուրորտային Սպա քաղաքն ամբողջությամբ ջրի տակ է անցել։ Շոֆոնտեն համայնքում 1800 բնակիչ տարհանվել է։
Բելգիական երկաթուղային Infrabel ցանցը հաղորդել է, որ հինգշաբթի օրվանից դադարեցրել է գնացքների երևթեկությունն այդ շրջաններով։
Լուսանկարները՝ rnd.de-ից
Մեկնաբանել