HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաստատվել է կորոնավիրուսի 187 նոր դեպք, մահացել է 2 մարդ

Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 298 դեպք, որոնցից 218 242-ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 263 393 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք:

Կա 114 առողջացած և 1 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1111 է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter