
ՍԴ-ն մերժեց ընտրությունների արդյունքների բողոքարկման ընդդիմության դիմումը
Սահմանադրական դատարանն ամբողջ կազմով դռնբաց նիստում հրապարակեց ընտրությունների արդյունքների վիճարկման ընդդիմության դիմումի վերաբերյալ վճիռը։ ՍԴ-ն մերժեց ընդդիմության պահանջը՝ անփոփոխ թողնելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ի արտահերթ նիստի արձանագրությունը։
Հիշեցնենք, որ հուլիս 9-ից ՍԴ-ն քննում էր «Հայաստան», «Պատիվ ունեմ» դաշինքների և «Զարթոնք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների` արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու դիմումները:
«Հայաստան» դաշինքը բարձր դատարանից պահանջում էր անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, կամ անվավեր ճանաչել արդյունքներն ու սահմանել մանդատների բաշխման կարգ կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
«Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները պահանջում էին անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները, նույն պահանջով էր հանդես գալիս նաև «Պատիվ ունեմ» դաշինքը:
Մեկնաբանել