
Խաչատուր Սուքիասյանի եղբայրը ձերբակալվել է
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Խաչատուր Սուքիասյանի եղբայրը՝ Ռոբերտ Սուքիասյանը, ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է վերջինիս պաշտպան Գոռ Միքայելյանը։
«Հարգելի լրագրողներ, հաշվի առնելով հետաքրքրությունը Ռոբերտ Սուքիասյանին առնչվող քրեական գործի նկատմամբ, հաստատում եմ, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել է, և ես հանդիսանում եմ նրա պաշտպանը:
Հիմնավոր փաստարկներով պնդում եմ, որ ձերբակալումն իրավաչափ չէ, և իմ կողմից արդեն բողոք է ներկայացվել դատարան»,- իր ֆեյբուքյան էջում գրել է պաշտպանը։
Նշենք, որ հուլիսի 18-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, կրակոցներ էին հնչել Ամիրյան փողոցում։ Հրազենային վիրավորում էր ստացել ԱՄՆ քաղաքացի։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կրակողը Խաչատուր Սուքիասյանի եղբայր Ռոբերտ Սուքիասյանն է։
Թեմային անդրադարձել էր նաև վերջինիս եղբայր Խաչատուր Սուքիասյանը՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունում բոլորն օրենքի առաջ հավասար են՝ անկախ սոցիալական և քաղաքական կարգավիճակից։
Մեկնաբանել