
Փաշինյանն Արշակ Կարապետյանին ԶՈՒ շտաբի պետի տեղակալի պաշտոնից ազատման միջնորդություն է ներկայացրել նախագահին
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահի աշխատակազմ է ուղարկել զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու միջնորդություն: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից:
Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ Արշակ Կարապետյանը Զինված ուժերի հետախուզության վարչության պետի պաշտոնն էր զբաղեցնում, նա պաշտոնանկ եղավ Սերժ Սարգսյանի որոշմամբ: 2018-ի իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը նրան նախ նշանակեց իր խորհրդականի, ապա ԶՈԻ շտաբի պետի տեղակալի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Փաշինյանը պաշտոնից ազատման միջնորդություն էր ներկայացրել նաև պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել