HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Հանրապետության նախագահի աշխատակազմը ստացել է վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը` Վաղարշակ Հարությունյանի պաշտոնից ազատման վերաբերյալ: Այս մասին «Հետք»-ին հայտնեցին նախագահի աշխատակազմից: 

Վաղարշակ Հարությունյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր արցախյան երկրորդ պատերազմից հետո` 2020-ի նոյեմբերի 20-ին:

Հուլիսի 19-ին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ժամը 18:40-ից սկսած՝ ադրբեջանական ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով ծավալվել էր ինտենսիվ փոխհրաձգություն: Ադրբեջանցիների արձակած կրակոցներից վիրավորվել էր Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանը։

Ադրբեջանական ստորաբաժանումները երեկ կրակոցներ էին արձակել նաև Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի Սոթք և Կութ բնակավայրերի ուղղությամբ։

Շուրջ 10 օր է՝ Երասխի հատվածում պարբերաբար փոխհրաձգության դեպքեր են արձանագրվում, հուլիսի 14-ին փոխհրաձգության հետևանքով զոհվել էր պայմանագրային զինծառայող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter