
Վաղարշակ Հարությունյանն ազատվել է Պաշտպանության նախարարի պաշտոնակատարի պաշտոնից
Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է վարչապետի պաշտոնակատարի առաջարկությունը և Վաղարշակ Հարությունյանին պաշտոնից ազատելու հրամանագիր ստորագրել:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 131-րդ հոդվածը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը. Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- ասված է հրամանագրում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել