
Կառավարությունը 8․9 մլրդ դրամ կհատկացնի 50․7 կմ ճանապարհների հիմնանորոգման համար
Կառավարությունը 8․9 մլրդ դրամ կհատկացնի 50․7 կմ ավտոճանապարհների հիմնանորոգման համար։ Ավտոճանապարհներից 44․9 կմ միջպետական նշանակության է, 1․7 կմ՝ հանրապետական, 4․19 կմ՝ մարզային։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խոսքը Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության, «Մոտեցում Խոր Վիրապին» հանրապետական նշանակության, Արթիկ-Անուշավան-Փանիկ ավտոճանապարհների և Իջևան քաղաքի Սարիբեկ Օհանյան փողոցի մասին է։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծրագրով պարտավորվել ենք առաջիկա 5 տարիներին կառուցել 2600 կմ ճանապարհ, 500 մանկապարտեզ, 300 դպրոց, սկսել կամ ավարտին հասցնել 15 ջրամբարների շինարարություն։ Մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ այսօր Հայաստանում գործող շինարարական ներուժը հնարավորություն չի տալիս այս ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար»,- ասաց նա։
Փաշինյանը սփյուռքի գործարարներին առաջարկեց Կառավարության հետ այս հարցի շուրջ քննարկումներ սկսել։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել