HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՌԴ մուտք գործելիս պետք է ներկայացնել «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը՝ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով

Ռուսաստանի Դաշնությունը վերահաստատում է, որ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներից, այդ թվում Հայաստանի Հանրապետությունից ՀՀ և օտարերկրյա քաղաքացիները, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձինք, օդային անցակետերով ՌԴ մուտք գործելիս ներկայացնելու են «Ճամփորդի՛ր առանց COVID-19-ի» բջջային հավելվածը` կորոնավիրուսային վարակի նկատմամբ իրենց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով, որը կատարվել է ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված:

ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ այս կարգը չի տարածվում այն ուղևորների վրա, ովքեր երրորդ երկրներից Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տարածքներով (այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության) Ռուսաստան են մուտք գործում տարանցիկ կամ կարճաժամկետ կանգառով: Վերջիններս պետք է ներկայացնեն երրորդ պետության տարածքում իրականացված ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ՝ տրամադրված ՌԴ ժամանելուց ոչ ուշ, քան 3 օր առաջ նմուշառման պահից հաշված:

Կարգավորումն ուժի մեջ է մտնում 2021թ. հուլիսի 25-ից:

Լաբորատորիաների ցանկն՝ այստեղ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter