HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկից և Ֆրանսիայի հրապարակից կհանվեն ոստիկանական պահակետերը

Կառավարությունը նախատեսում է Երևանի Բաղրամյան պողոտայի  և Դեմիրճյան փողոցի խաչմերուկից, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակից հանել ոստիկանական անշարժ պահակետերը։ Գործադիրի համապատասխան որոշման նախագիծը իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել ոստիկանությունը։

Կառավարության 2010 թվականի հունիսի 3-ի որոշմամբ՝ Երևանի մի քանի հատվածներում Ճանապարհային ոստիկանության կողմից սահմանվել էր մշտական անշարժ ծառայություն։

Մինչև ոստիկանության պարեկային ծառայության ձևավորումը Հայաստանում ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումն իրականացվում էր Ճանապարհային ոստիկանության կողմից, այդ թվում՝ Երևան քաղաքում Ճանապարհային ոստիկանության լուծարված 1-ին սպայական գումարտակի ուժերով։ 

Հրապարակված նախագծում ասվում է, որ պարեկային ծառայության գործարկմամբ՝ 2021 թվականի հուլիսի 7-ից լուծարվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը, որին փոխարինել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գունդը։

Ներկայումս ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործառույթն անշարժ պահակետի միջոցով Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի խաչմերուկում, ինչպես նաև Ֆրանսիայի հրապարակում, ըստ ոստիկանության ներկայացրած նախագծի, դարձել է ոչ նպատակահարմար, քանի որ բացակայում է ճանապարհային երթևեկության կարգավորման գործառույթի իրականացման անհրաժեշտությունը, իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը հնարավոր է դարձել իրականացնել պարեկային ծառայության շուրջօրյա շարժական կարգախմբերի ուժերով, հետևաբար, ինչպես նշում է ոստիկանությունը, անշարժ պահակետի առկայությունը կհանդիսանա գործառույթի կրկնություն։

Հավելենք, որ այս նախաձեռնությունը դեռևս նախագծի կարգավիճակում է։ Այն ուժի մեջ կմտնի միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter